Մորս մահից հետո, հայրս տուն չէր գալիս, զգում էի, ոնց ա տանջվում. Երեկ մի փունջ վարդ ձեռքը մտավ տուն տվեց ինձ ու գիտեք՝ ինչ ասեց․․․Սիրտս մինչև հիմա մղկտում ա։Չեմ կարող բառերով նկարագրել, թե իմ հայրը որքան շատ էր սիրում մորս: 20 Տարվա ամուսնական զույգեր էին, բայց ոնց որ երեկ ամուսնացած լինեին:
Այդքան սեր, որ նրանք էին տածում իրար հանդեպ, չեմ պատկերացնում, ոնց կարող էին այդ տարիքում այդքան շատ սիրել իրար: Պապաս, որ տուն էր մտնում միշտ ձեռքը ծաղիկներ կար, ու մայրս սովոր էր, միշտ ուշադրության կենտրոնում լիներ: Ամեն անգամ հորս տեսնեուց աչքերը այնպես էր փայլում, կարծես առաջին անգամ էր տեսնում պապայիս:
Ես չեմ կարող մոռանալ էտ սիրո պահերը, բայց ցավոք մայրս թողեց մեզ ու գնաց: Հայրս հիմա չի կարողանում տուն գալ, գիտի, որ իր սիրելի կինը չի դիմավորելու իրեն:Երեկ տուն եկավ, ձեռքը մի փունջ վարդեր, մոտեցավ ինձ, տվեց ձեռքս ու ասեց բալես հիմա մորդ փոխարեն քեզ եմ նվիրելու ծաղիկներ, որտև իմ տան թագուհին հիմա դու ես:
Սիրտս մխկտաց, որ էտ լսեցի, ես չեմ թողի, որ հայրս տխրի, ամեն բան կանեմ էտ ցավը մեղմելու համար: Մորս տեղը ոչ մեկ չի լրաց նելու, բայց պետք է էնպես անեմ, որ հայրս չտառապի: