Մայրս հիվանդ ա, ես էլ արտերկրում եմ, չեմ կարա կողքին լինեմ․Էն օրը ասեցի խնամող վարձեն, նենց բան ասեց, որ․․․Արցունքներս զոռով զսպեցի, որ չլացեմ։Ամուսնացել եմ ու արդեն 19 տարիա ինչ ապրում եմ արտասահմանում: Ստեղ ունեմ մենակ մորս: Ճար ուն ենայի իրան էլ կտանեի մոտս, բայց չեմ կարա, հեշտ չի: Մամայիս առողջությունը հիմա լավ չի, տարիքն էլ իրանն անում ա:
Ամառն եկա տեսության մնացի մոտն ավելի վատացավ: Խիղճս հիմա չի տանում, որ հելնեմ գնամ իրան էլ էտ վիճակում թողեմ: Որ հարազատին ասես տար քո տուն պահի, ոչ մեկի օրն էլ օր չի էս երկրում:Ես էլ որոշել եմ մորս համար խնամակալ վարձեմ: Համ մե նակ չի մնա տանը, համ էլ ես հանգիստ կլինեմ, ինքն էլ:
Մամայիս ասեցի, որ տենց բան եմ որոշել, ինձնից նեղացավ: Ասեց բեռ եմ դառել քո համար այ բալա, հանգիստ թող գնա, ես յոլա կգ նամ: Ջղայնացա, ասեցի՝ քո կարծիքով կարամ հանգիստ թողեմ գնամ:Մեկ լ որ չասեց՝ այ բալա, արի ինձ ծերանոցում տեղավորի, համ ծախս չես անի, ես էլ իմ տարիքայինների հետ կլինեմ ժամանակ կանցկացնեմ, ինձ կխնամեն դու էլ հանգիստ կլինես, թե չէ սենց ոնց կլինի ախր, էդ վիճակիդ էդքան ծախս անես:
Սիրտս ահավոր լցվեց արցունքներս կուլ էի տալիս, որ չտեսնի լացս: Ու իմ մեջ ասում էի, ինչի պիտի հայն իրա երկրում չապրի, որ մի հատ էլ ծնողին մենակ թողնելուց այ սենց օր քաշի, չիմանա ինչ անի: