Ամուսնուս գրպանից կանացի ոսկի մատանի եմ գտել, բայց իմը չի․․․Կարող ա սխալ բան եմ արել, բայց կասկածը ինձ խեղդում էր դրա համար գնացի այս քայլին

Ամուսնուս գրպանից կանացի ոսկի մատանի եմ գտել, բայց իմը չի․․․Կարող ա սխալ բան եմ արել, բայց կասկածը ինձ խեղդում էր դրա համար գնացի այս քայլին։Մարդս տաքսու շոֆեր ա աշխատում։ Արդեն քանի տարիյա էլ խոպան չի գնում, ասում ա ընդեղ գործ չկա, ստեղ լավ ա, ընտանիքիս կողքն եմ։

Ճիշտ ա էտ գնահատում եմ, բայց մի տեսակ մոտս կասկածներ են առաջացե։ Ախր իրան էս վերջում սկսել ա շատ տարօրինակ պա հել, հետախոսով գնում ա սենյակ ինչ-որ մեկի հետ թաքուն բաներ ա խոսում ժամերով։Որ հարցնում եմ էլ թե ովա, մի հատ էլ մուն աթ ա գալիս։

Իսկ երեկ գիտեք, թե ինչ եմ իրա գրպանից գտե, մի հատ սիրուն ոսկուց մատանի էր։ Երևի առել ա, որ էտ աղջկան ամուսնության առաջարկություն անի, ինձնից էլ ուզում ա բաժանվի։ Չգիտեմ էլ ոնց ճիշտը իմանամ, ստիպված էտ մատանին վերցրել իրանց օֆիս եմ գնացել։

Ինադու ասել եմ, որ ինչ-որ հաճախորդ մարդուս ովտոյի մեջնա թողել։Էլ թե ինչ կլինի, իրոք ումնա, ինձ հետաքրքիր չէ։ Սենց ուզում եմ որ մարդս զգաստանա, շուտ հասկանա, որ սխալ ա գործում ու ուղղվի, էտ աղջկան էլ իրա գործերին ուղարկի, թե չէ հլը նոր ենք ամուսնացե, սենց ոնց կլինի, հո չենք բաժանվելու, բա բարկեմաներն ու հարազատները մեր մասին ինչ կմտածեն։

Ես չեմ ուզում, որ ով պատահի իմ հետևից խոսա, ես դրան արժանի չեմ։