Ես ու ամուսինս հազիվ ենք յոլա գնում, կարելի ա ասել հացի խնդիր ունենք, բայց հլը տեսեք մեր տղեն ձեռքին ինչ մատանի ա դն ում․․․Ասեք, ինչ անեմ, որ մի քիչ էլ մեզ ուշադրություն դարձնի։Որպես ծնող իրոք որ մտածելու շատ բան ունենք, քանի որ հայտնվել ենք այ այսպիսի իրավիճակում։
Թոշակառու մարդիկ ենք, չենք կարողանում ծայրը ծայրին հասցնե։ Անհնար է դարձել ամիսը մի քանի անգամ գոնե թարմ միս ուտ ելը։ Չենք կարողանում լավ ապրել, բայց չէինք դժգոհի, եթե այ սենց բան մեզ հետ պատահած չլիներ։Բանն այն է, որ մեր ընտանիք ում միայն մենք ենք էսքան վատ ապրում։
Իսկ մեր տղան, միակ որդին ապրում է մեծահարուստի կյանքով։ Ոսկեղեն, թանկարժեք մեքենենար, մեծ տուն ունի, իսկ մեր համ արն անգամ չգիտի, որ զանգի, հարցնի՝ ոնց ենք։Մենք հազիվ ենք օրվա հաց հայթայթում, բայց էդ վիճակներիս իրեն տվել ենք կրթ ության, որ ինքը մեզ նման չլինի։
Սոված ենք քնել, ուսման վարձ ենք տվել, որ էսօրվա օրով թողնի- հեռանա։Չգիտենք՝ արդարությունը ո՞րն է ախր, ինչի՞ մեզ ուշադր ություն չի դարձնում։ Մենակ գիտենք, որ էդ մարդը չենք եղել, որ սենց լքվենք։