Հարսիս աղջկաս նման սիրել եմ, արել-դրել եմ դեմը բայց․․․Մի օր պատահական լսեցի, թե տղայիս ինչեր ա պատմում իմ մասին․․․Ուղղակի շոկի մեջ եմ։Հարսս շատ լավ աղջիկ էր, համենայնդեպս սկզբում հավատացել եմ, որ տենցա: Ամեն բան իր սրտով ա եղել, ինչ էս տուն ոտքա դրել: Արել դրել եմ իր առաջը, չեմ թողել, որ գործից հոգնած գա գործ անի:
Ասել եմ պառկի հանգստացի, ճաշը պատրաստ լինի կկանչեմ կուտես: Ամեն առիթին ու տոնին ընտիր նվերներ եմ արել, որ իրան օտ ար չզգա, դե համ էլ տղոես էլ իրան լավ թող զգա որ կինն ու մայրը լավ են իրար հետ: Էն էլ մի օր նենց բաներ լսեցի, որ ուղղակի շոկի մեջ էի:Ամուսինս վաղուցա մահացել, ես երիտասարդ կին եմ, բայց աչքս երբեք դուրսը չի եղել, իմ երեխեքին եմ նվիրվել ես:
Մի անգամ տնից դուրս եկա, հետո տեսա հեռախոսս մնաց տանը հետ եկա վերցնեմ, լսում եմ, որ հարսս տղուս ասումա՝ «մամայիդ կյանքում, ոնց որ մեկը կա, հեռախոսով շատա խոսում ու գրվում, միամիտ աչքս քցեցի հեռախոսը թեքեց, բայց տեսա սրտիկներ էին ուղարկել իրան»:
Տղես էլ լսումա սուս ու փուս ու իմ հասցեին ջղայնանում, քթի տակ բաներ խոսում:Դուրս եկա տնից, որ չմտածեն սաղ լսել եմ: Իրիկ ունը հետ եկա տեսնեմ, տղես մարտական տրամադրված ինձա սպասում: Ինձ վերջին վիրավորանքներով, ինչ ասես ասումա, ասում ա՝ խայտառակում ես հորս հիշատակը, իմ պատիվը, ինչ ասես ասեց:
Հանեցի հեռախոսս ցույց տվեցի ում հետ էի գրվում, դասընկերուհուս, որ Մոսկվա ա ինձ նորա գտել ընկերություն ուղարկե, լիքը խոսելու բան ունեինք: Պտտվեցի ամոթանք տվեցի հարսիս էլ: Ու էտ օրվանից էլ առաջվա պես չեմ հետը, հա էլի ներել եմ, բայց չեմ մոռացել: