45 տարեկան եմ ու վերջերս եմ ամուսնալուծվել․ Մի քանի օր առաջ նոր ամուսնության առաջարկ եմ ստացել, չգիտեմ ինչ անեմ․․․Մի խորհուրդ տվեք։Նախորդ ամուսնությունս շատ անհաջող էր։ 10 տարի տանջվել եմ էդ անխիղճի ձեռքը: Օր ու գիշեր միայն արցունք ներով էի անցկա ցնում։
Ոչ ամուսինս, ոչ սկեսուրս ինձ ուշադրություն չէին դարձնում, տանջում էին, աշխատացնում։Բաժանվեցի, գնացի մերոնց տուն ու էնպես ստացվեց որ մեր հարևանից ամուսնության առաջարկ եմ ստացել ։Բայց ինքը ինձանից տարիքով մեծ ա ուր արդեն երկու հատ հասուն երեխա ունի, ընդ որում թոռի տեր ա:
Մտածում եմ ընդունեմ իրա առաջարկը թե չէ:Մեր հարևանները շատ լավ բաներ են պատմում իրա մասին ասում են որ կնոջը շատ ա սիրել էն էլ ժամա նակից շուտ ա հոգին ավ անդել: Հիմա չեմ կարողանում կողմնորոշվել համաձանեմ թե չէ.
Բայց մյուս կողմից էլ չեմ ուզում մենակ մնամ. Մենակ ապրելը շատ դժվար ա, հետո էլ էս տարիքում դժվար ա ամուսին գտնելը