Որպեսզի 55-ում 30 տարեկանի տեսք ունենաք, սովորություն դարձրեք մաշկն այս խառնուրդով շփելը

Մարդու օրգանիզմը մշտապես նորանում է, ու դրա հետևանքով մաշկից դուրս են գալիս մшհшցած բջիջներ։ Դա է պատճառը, որ մաշկը թեփոտում է, հատկապես աշնանն ու ձմռանը, երբ մաշկի մակերեսի վրա ազդում են անբարենպաստ գործոններ։

Մшհшցած բջիջներից պետք է ազատվել։ Պատրաստել ենք դեմքի մաշկի նորացման համար նախատեսված անթերի միջոց, որը կարող եք կատարել տան պայմաններում։

Պիլինգ

Այս պրոցեդուրան անցավ է, ու կարող է օգնել մեկընդմիշտ մոռանալ դեմքի մաշկի թեփոտման մասին։

Անհրաժեշտ է․

կալցիումի քլորիդի լուծույթ 5–10 %, կարող եք գնել ցանկացած դեղատանը, վաճառվում է ամպուլաներով
բամբակե սկավառակ
մանկական օճառ
Կիրառման եղանակ․

Բացել ամպուլան։ Մեջը թաթախել բամբակե սկավառակը և քսել դեմքի մաշկին։ Թողնել, որ լիարժեք ներծծվի։ Կրկնել պրոցեդուրան 5–8 անգամ։ Եթե ուժեղ դիսկոմֆորտ զգաք, անհապաղ լվացվեք՝ օճառ օգտագործելով։

Երբ կալցիումի քլորիդի վերջին շերտը չորանա, խոնավեցրեք մատները ջրով ու օճառին քսեք։

Մերսող շարժումներով շփեք դեմքը։ Նորից օճառեք մատները ու շարունկեք մերսել։ Արեք այնքան ժամանակ, մինչ կզգաք, որ մատները մնում են մաքուր։

Վերջում կարող եք խոնավեցնող քսուք օգտագործել, քանի որ և օճառը, և կալցիումի քլորիդը մաշկը չորացնող հատկություն ունեն։