Հետո էլ ասում են՝ տղա ունեցեք․ Տղես թողել- գնացել ա, երկու աղջիկներս են ինձ պահում․․․Կարևորը՝ լավ ժառանգ ունենա մարդ, տղա- աղջիկը կապ չունի։Տղա երեխաներ և առհասարակ՝ երեխաներ պիտի ունենա ամեն մարդ, ամեն հայ։ Դա քննարկման ենթա կա չէ, քանի որ բացարձակ ճշմարտություն է։
Ո՞վ չգիտի, որ անկախ տղա կամ աղջիկ ունենալուց, ամեն մեկին էլ ժառանգ, գործը շարունակող է պետք, և ո՞վ չգիտի, որ յուրաքան չյուր հայ մարդ պիտի երեխա ունենա։Անկեղծ եմ ասում, բոլորին դա եմ կամենում, և խնդիրը բնավ դա չէ, պարզապես իմ դեպքում սենց բան եղավ։
Երկու աղջիկ ու մի տղա ունեմ։ Կյանքի ու բախտի բերմամբ այնպես ստացվեց, որ որդիս լքեց ինձ ու քույրերին, հեռացավ՝ ապրելու ընկերուհու հետ։ Ես էլ երեխեքիս միայնակ եմ մեծացրել, ոչ ամուսին ունեմ, ոչ հարազատներ։
Էդպես մնացինք ես ու երկու աղջիկներս, ովքեր անչափ հոգատար ու ուշադիր են իմ հանդեպ, ջանք ու միջոցներ չեն խնայում ինձ երջանկացնելու համար։
Ուզում եմ ասել՝ մի պնդեք, թե մարդ անպայման պիտի տղա ունենա։ Ինձ որ աղջիկներս են պահում։