Մանկուց ինձ խորթ մայրս ա պահել, ծանր մանկություն եմ ունեցել ու առանց մոր սիրո եմ մեծացել, բայց հիմա ամենաշատը հենց նրան եմ շնարհակալ․․․Ահա, թե ինչու

Մանկուց ինձ խորթ մայրս ա պահել, ծանր մանկություն եմ ունեցել ու առանց մոր սիրո եմ մեծացել, բայց հիմա ամենաշատը հենց նրան եմ շնարհակալ․․․Ահա, թե ինչու։Շատ փոքր եմ եղել ու նույնիսկ մորս չեմ էլ հասցրել տեսնել: Մամայիս նկարներով եմ ճանաչ ում ու միակ լուսավոր բանն էնա իմ կյանքում, որ արտաքնապես ես մամայիս եմ նման:

Հենց էտպես եմ սիրում մամայիս, ամեն անգամ երբ ուզել եմ հետը խոսեմ նայել եմ ինձ հայելու մեջ կամ մամայիս նկարների հետ եմ խոսել:Հայրս ամուսնացել ա ու ինձ փոքրուց խորթ մայրս ա պահել: Թվումա, թե փոքրուց պիտի չիմանայի էլ, որ նա իմ հարազատ մայրը չի, բայց ինքը էնպես էր ամեն բան անում, որ հարազատ մայրը երբեք չէր անի: Շատ սառն ա եղել իմ հանդեպ:

Չի նեղացրել, բայց տարբերություն ա դրել իմ ու իր երեխու մեջ: Շատ լավ հիշում եմ, ինչքան ա եղել հորիցս թաքուն քրոջս համար բանա առել, իսկ ինձ ոչինչ:Ես էլ հորս ոչինչ չէի ասում, վախենում էի, որ կմտածի խաբում եմ: Լուռ եմ եղել միշտ: Հա ինձ օգնելա շատ, բայց սեր ու ջերմություն երբեք չի տվել: Դրա համար ես էլ մեծացել եմ սառը ու կյանքի հանդեպ դառնությամբ լցված:

Երբեք սրտով չեմ առաջնորդվել ու միայն ուղեղով եմ փորձել որոշումներ կայացնեմ:Ու հենց դրանում էլ շնորհակալ եմ խորթ մորս, որ կյանքի ընկեր ընտրելիս ես ողղակի կուրորեն չեմ ընտրություն արել, այլ սիրելով ու ուղեղով: Հիմա ես իմ հրաշալի ընտանիքն ուն եմ, սիրող ամուսին ու հրաշալի բալիկ, ով ինձ տալիս էն ջերմությունը ինչ ուզել եմ միշտ, իսկ ես էլ նրան եմ նույն ջերմությամբ սիր ում:

Նայում եմ իրեն ու տեսնում եմ ինձ ու փորձում եմ ամեն պահի սեր ու ջերմություն տամ երեխուս, որին կարոտ եմ եղել: Շնորհակալ եմ խորթ մորս, եթե ինքը էդքան սառը չլիներ իմ հանդեպ, ես հնարավորա, որ լիքը մանրութների այլ կերպ նայեի ու չվայելեի իմ ամեն մի պահը ու չուզեի ամեն պահս ջերմությամբ ու սիրով լցնեի: