Էսօրվանից մեր հետ են ապրելու. մարդս նախկին կնգան ու աղջկան բերելա մեր տուն, որ ստիպված չլինի աիմենտ վճարել

Գործից հոգնած եկա տուն: Ու պարզվեց, որ մեր տանը անկոչ հյուրեր կան: Մարդուս նախկին կինը իրա աղջկա հետ մեր տանն էին:

Հարցրի ինչ գործ ունեն մեր տանը, մարդս ասեց, որ իրանք մեր տանն են ապրելու մեր հետ: Շո կի մեջ էի, ոչինչ չէի հասկանում: Միանգամից ասեցի, որ նման բան չի կարող լինել ու արագ ազատվե բնակարանը: Բայց մարդս ասեց, որ ինքն ա որոշել, որ ալիմենտ չվճարի. Իզուր էդքան փող եմ դուրս տալու, հենա միասին կապրենք, էդ փողն էլ մեր տան վրա կծախսենք: Կամ ամուսինս չէր հասկանում, թե ինչ վիճակի մեջա ինձ դնում, կամ էլ ուղղակի փորձում էր ինձ հիմարացնել: Նման բան միայն ֆիլմերում կարելի ա տեսնել: Հարցնում եմ, ո՞նց ես պատկերացնում ես ու նախկին կինդ նույն տան մեջ, նույն խոհանոցում:

Մարդս ասեց. Հարևանների նման կապրեք: Ես հավաքեցի ամուսնուս իրերն ու նրանց հետ միասին դուրս արեցի տանից: ոչ մի կերպ իմ գլխում չէր տեղավորվում, որ ամուսինս կարող էր նման քայլի գնալ: Որոշել եմ բաժանվել: