Նարկոլոգ Դանիիլ Պետրովը պատմել է, թե որքան ժամանակ է պահանջվում ծխելը թողածներին՝ մաքրելու իրենց օրգանիզմը նիկոտինից: Նա aif.ru-ի հետ զրույցում մոտավոր ժամկետներ է նշել։
Մասնագետը հիշեցրել է, որ ծխելը կախվածություն է, ուստի այն թողնելու դեպքում կարող են առաջանալ հոգեբանական վարքային խանգարումներ, հուզական անհավասարակշռություն, արցունքահոսություն, դյուրագրգռություն, ագրեսիվություն, դեպրեսիվ տրամադրություն, գլխացավեր, գլխապտույտ, անքնություն և մղձավանջներ։
Բացի այդ, այն մարդը, ով որոշել է հրաժեշտ տալ վատ սովորությանը, կարող է մրսել, մեծացնել ախորժակը և զգալ քաշի ավելացում: Իսկ լյարդի վերականգնման շնորհիվ բերանում կարող է լեղու դառը համ առաջանալ, ըստ shantnews-ի՝ հավելել է բժիշկը։
Նրա խոսքով՝ դա կարող է տեւել մի քանի ամիս։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ ժամանակահատվածը բավականին երկար է, կարելի է դիմանալ։ Նիկոտինից հրաժարվելը հեշտացնելու համար պետք է օգնություն խնդրել մասնագետներից և դեղորայքով շտկել բացասական ախտանշանները, հավելել է Պետրովը։