Կարո՞ղ եք ասել՝ ովքեր են պատկերված լուսանկարում Սիլվա Կապուտիկյանի հետ․ բացառիկ մանրամասներ

Սիլվա Կապուտիկյանը ոչ միայն լեգենդար կին պոետ է եղել, այլ նաև մեծահոգի ու հոգատար կին, որն իր շուրջը եղած մարդկանց անմնացորդ նվիրում ու հոգատարություն է նվիրել։

Հովհաննես Շիրազի հետ ընդամենը մի քանի տարի ապրած կինը հետո իրենց որդուն այնպիսի ճիշտ դաստիարակություն է տվել, որ իր որդին հոգ է տարել Շիրազի մյուս զավակների՝ իր կրտսեր քույրերի ու եղբայրների մասին։

Սիլվա Կապուտիկյանի բնակարանը անկեղծ խոսակցությունների, ջերմ հանդիպումների միջավայր է եղել։ Այնտեղ իմաստուն բանաստեղծուհուն այցելության են գնացել բազմաթիվ հանրահայտ մտավորականներ՝ ունենալով անմոռանալի հիշողություններ։

Այդ հանդիպումներից մեկի լուսանկարը ներկայացված է կից։ Լուսանկարում լեգենդրա բանաստեղծուհու հետ Չարենցի երկու դուստրերն են՝ Արփենիկն ու Անահիտը, որոնց շատ է սիրել Կապուտիկյանը։

Այս լուսանկարն արվել է ոչ թե Կապուտիկյանի տանը, այլ Չարենցավանում։ Այս հիշարժան ու գեղեցիկ կադրը 1972 թվականի նոյեմբերի տասնութին է արվել։