Ժողովուրդ ջան մարշուտկեքում զգոն եղեք հա, անաբուռները իրանց շատ ազատություն են տվել, ինչ ասես անում են․․․

Ժողովուրդ ջան մարշուտկեքում զգոն եղեք հա, անաբուռները իրանց շատ ազատություն են տվել, ինչ ասես անում են․․․Գործի գնա լուց, որ դուրս էի գալիս կանգառ ինչ այլանդակ ասես, որ չէր լինում։ Ալկաշները կանգառների մոտ հավաքվում քնում էին, փողոցի շների մասին էլ չասեմ։

Ամառներն էլ էնքան խցկվածա գնում, որ մարդ կոտորվումա մինչև տեղա հասնում։ Ինչ հոտ ասես, որ գալիսա։ Մեր ժողովուրդն էլ հասարակ հիգիենա պահել չսովորեց։ Ջահել, մեծ լրիվ նույն օրին են։ Լավա, որ գոնե նստած եմ գնում, թե չէ մինչև վերջին կանգառ կանգնած գնալը հանցագործությունա։Մի օր էլ դուրս եկա, որ գնայի աշխատանքի ու իմանաք, թե ինչ եմ տեսել։

Կանգառում, ինչպես միշտ,ժամերով սպասում եմ տրանսպորտիս։ Վերջ եկավ ու բարձրացա։Վարորդի հետևի նստարանին էի նստել ու ինչքան մարդ կար գլխիս վերևից բռնվել էր։ Մի կողմից էլ նենց շան հոտ էր գալիս, որ գլուխս մի կողմ էի թեքել։ Մեկ էլ մեկի ուսի կողմից տեսա, որ մի հատ հիմար ձեռքը տանում ա, մի հատ ջահել աղջկա սումկեն։

Նայեցի դրան ու հասկացավ, որ նկատել եմ։Մի քանի րոպե անցավ, էլի ձեռքը գրպանին տարավ, ես էլ արդեն ուզում էի էդ աղջկան ասեի, սումկան տար պահեի ու էդ պահին էդ աղջիկը շրջվեց։ Ֆռաց ու դրան բռնացրեց։ Շոֆեռը, որ իմացավ ինչա կանգնեց ու դրան էդքանի մեջից քաշելով հանեց ռադ արեց տրանսպրտից։