Կարո՞ղ եք ասել, թե որ հայտնի զույգի բալիկն է նկարում պատկերված

Շատ հանրահայտ անհատների ճակատագրերը մասնագիտության կամ անձնական հանգամանքների բերումով խաչվում են՝ առիթ դառնալով նոր ընտանիքների ստեղծման համար։ Նման հանգամանքների բերումով են խաչվել նաև դերասաններ Սոֆյայի և Աշոտի ճակատագրերը։

Հանրահայտ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը մեկն է այն երջանիկներից, ով նախորդ տարի վայելեց առաջին անգամ մայրանալու բերկրանքը։ Նա Աշոտ Տեր-Մաթևոսյանին մի հրաշալի զավակ պարգևեց։

Զույգը մինչ Ամանոր կիսվում էր ծնողական ջերմ ապրումների մասին։ Սակայն ծնողներից և ոչ մեկը չէր հանրայնացնում բալիկի լուսանկարը՝ հաշվի առնելով նրա փոքրիկ լինելը։

Ամանորը գեղեցիկ առիթ էր, որը պատճառ դարձավ զույգի չքնաղ բալիկի լուսանկարը հրապարակելու համար։ Ծնողները իրենց փոքրիկ բալիկի՝ Միքայելի հետ ամանորյա գեղեցիկ ֆոտոշարք են նկարվել։ Լուսանկարների մի մասը հասանելի է նաև հանրային հարթակներում։

Փոքրիկ Միքայելը ոսկեծամ, կապուտաչյա բալիկ է, ով իր տեսքով հիացնում է բոլորին, որոնք առաջին անգամ են նրան տեսնելու հնարավորություն ունենում։