Օրեր առաջ երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել էր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
Լրագրող Անի Քոչարն ինստագրամյան իր էջում հրապարակել է Լուսինեի հետ արխիվային լուսանկարներ՝ կից գրելով․ «Անահիտիս էջում տեսա, հուզվեցի։ Լուսինեն հաճախ ի վիճակի չէր լինում կարդալ և իր համար էին կարդում իմ գիրքն ինչպես իմ համար ժամանակին հիվանդանոցում գրքեր էին կարդում։ Լուսինե, դու ինձ հաճախ հերոսացնում էիր, բայց իմացիր, որ դու էլ իմ հերոսն ես»։