Լույս աշխարհ է եկել Միշոյի ու ամերիկահայ հաղորդավար, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի երկրորդ զավակը: Նրանք դուստր են ունեցել, որին անվանել են Էլինա: Այս մասին հայտնել է Սոնան՝ Instagram-ում հրապարակելով իր եւ նորածին դստեր մասնակցությամբ տեսանյութ՝ նշելով, որ արդեն տանն են:
«Մի՞թե նրանք չգիտեն, որ 9 ամիս անց ես իսկական խմիչքի կարիք ունեմ»,-կատակել է Սոնան,-«Այլ կերպ ասած՝ ես եւ Ալեքի փոքրիկ քույրիկը՝ Էլինան, արդեն տանն ենք»,-հավելել է հաղորդավարուհին:
Ամանորին զույգի ընկերներն անակնկալ էին մատուցել նրանց՝ կազմակերպելով փոքրիկի Baby Shower-ը:
«Երբ կարծում ես, թե գնում ես քո լավագույն ընկերների առիթին, բայց պարզվում է, որ դա քո ապագա փոքրիկի խնջույքն է: Նա պատրաստ է այցելել մեզ Նոր տարուն»,-գրել էր Սոնան: