Ժամանակին ես երեխայիցս հրաժարվեցի, բայց քրոջս կյանքում երջանկություն մտավ․․․Հիմա շատերն են կմեղադրում ինձ, բայց ես վստահ եմ որ ճիշտ բան եմ արել

Ժամանակին ես երեխայիցս հրաժարվեցի, բայց քրոջս կյանքում երջանկություն մտավ․․․Հիմա շատերն են կմեղադրում ինձ, բայց ես վստահ եմ որ ճիշտ բան եմ արել։ Մի ընկեր ունեի համակրելի տղամարդ էր, բայց ամուսնացած ընտանիքի տեր։ Նրա հետ երկար ժա մանակ հարաբերությունների մեջ էի, բայց միշտ պաշտպանվում էի, որպեսզի չհղիանամ։

Մի քանի օր շարունակ սրտխառնոց ունեցա։ Սկզբում չէի հավատում, որ հղիացել եմ բայց թեստը դրական արդյունք ցույց տվեց։ Ինձ կորցրեցի, դե հասկանում էի, որ ընկերս ընտանիքից չի բաժանվի ու կյանքը իմ հետ չի կապի։ Որոշ ժամանակ անց գնացի գին եկոլոգի մոտ հղիությունս ընդհատելու, բայց վերջինս ասաց, որ հնարավոր չէ՝ պտուղը արդեն մեծ է։

Գինեկոլոգը ինձ բացատրեց, որ հղիությունս ընդհատելու դեպքում հնարավոր է, որ այլևս երբեք չհղիանամ ու չզգամ մայր լինելու բերկրանքը։ Մի օր երեկոյան երբ տանը մենակ էի, քույրս ու իր ամուսինը եկան իմ տուն ու․․․Քանի որ արդեն 7 տարվա ամուսնա ցած են ու երեխա չունեն, ինձ առաջարկեցին երեխային ունենալուց հետո տալ իրենց։

Սկզբում հիստերիկացա, մերժեցի, բայց հետո հասկացա, որ պետք է համաձայնեմ նրանց առաջարկին՝ նախ երեխաս առանց հայր էր մեծանալու, իսկ հետո իմ ապրելակերպն էլ այդքան հաջող ու ստացված չէր։ Այդպես էլ արեցի։ Ծննդաբերեցի ու երեխային տվեցի հարազատ քրոջս։

Դրանից հետո բոլոր հարազատներս ինձանից երես թեքեցին ու սկսեցին ինձ մեղադրել ու անբարոյական անվանել, բացի քրոջիցս։ Երեխաս արդեն 3 տարեկան է, ապրում է ապահովված ընտանիքում, ունի սիրող ծնողներ։ Ճիշտ է իմ համար շատ ցավալի է, որ հարազատ երեխաս քրոջս է մամա ասում, բայց վստահ եմ, որ ինչ որ կերպ կդիմանամ այդ ցավին։

Փաստորեն երեխայիցս հրաժարվեցի, բայց դրանով քրոջս երջանկություն պարգևեցի․․․Համոզված եմ, որ ճիշտ քայլի եմ գնացել