Որքան էլ փորձենք մաքրություն պահպանել, լվացքի մեքենայում ժամանակ առ ժամանակ կարող է հայտնվել բորբոս:
Եվ եթե նկատում եք այս տհաճ երևույթը, ապա պետք է անհապաղ սկսեք պայքարել դրա դեմ, որպեսզի իրավիճակը չբարդանա:
Դժվար է նկատել մեքենայում բորբոսը, թվում է, թե աշխատում է և ամեն ինչ լվանում, բայց եթե փակում եք լվացքի մեքենայի դուռը, տհաճ հոտ է գալիս: Ուրեմն ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:
1.Նախ բացեք լվացքի մեքենայի հերմետիկության համար նախատեսված ռետինե միջադիրը: Եթե ակնառու են մուգ կետեր և մնացորդային նստվածք, նշանակում է այնտեղ բորբոս է հաստատվել: Վերցրեք մաքուր կտոր, հաստ ձեռնոցներ և քլոր պարունակող լվացող միջոցներ կամ սպիտակեցնող նյութ:
Քլորի լուծույթով լավ թացացրեք կտորը և մաքրեք բոլոր այն բծերը, որոնք կան ռետինե միջադիրի տակ, սրբեք դրանք: Այնուհետև նորից թրջեք կտորը և կրկին սրբեք ամբողջ շրջագծով: Մաքրող միջոցն առատորեն լցրեք ռետինե ծալքերի վրա: Փակեք լվացքի մեքենայի դուռը և թողեք այդպես երկու ժամ: Երբ ժամանակը լրանա, պարզապես միացրեք ողողման ռեժիմը: Մեքենան ինքնին կհեռացնի մնացորդները:
2.Այժմ հերթը թմբուկինն է: Այն նույնպես պետք է մաքրվի կուտակված նստվածքներից և կեղտերից: Լվացքի փոշու խցիկում դնել սովորական սննդային կիտրոնաթթվի 1-2 փաթեթ (50 գրամ): Միացրեք ամենաթեժ ջրով լվացքի ռեժիմը: Երբ այս ռեժիմով աշխատանքն ավարտին հասնի, կունենաք միանգամայն մաքուր և անուշ բուրող լվացքի մեքենա, և այն կփայլի, ինչպես նորը: