Երևանն իսկապես տուն ու շենք չէ, Երևանը մենք են։ Կարծես թե զուր չեն ասված ահա այս խոսքերը, որոնք ասես բոլորովին նոր մի իմաստ են ստանում հատկապես այն ժամանակ, երբ երևանցին շարունակում է ապրել և շենացնել իր սիրելի երկիրն ու քաղաքը։
Երևանյան գեղեցիկ կոլորիտն ասես տարբեր ժամանակներում շարունակել են ապրել և շենացնել տարբեր սերնդի ներակայցնուցիչներ։
Մեր օրերում թերևս այն իր իսկ նոր իմաստն է ստանում՝ կրկին անգամ նոր սերնդափոխության ենթարկվելով։
Մեր սիրելի քաղաքն ասես ունի մի այնպիսի պատմություն, որն անգամ աշխարհի վրա իր այդչափ փոքր լինելով հանդերձ, սակայն միևնույնն է չի դադարում շարունակ ապշեցնել բոլոր զբոսաաշրջիկներին իր ոչ միայն ճարտարապետական գեղեցիկ յուրահատկություններով, այլ նաև պատմությամբ և մշակույթով։
Եվ զուր չէ, որ հենց Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում է գտնվում նաև մեր շատ սիրելի Պատմության թանգարանը, որն էլ ի դեպ իր հերթին տասնամյակներ շարունակ սեփական պատերի ներսում է պահել այն կարևոր նշանակություն ունեցող բոլոր պատմական փաստերը, ինչն էլ նաև մեր բոլորի այցեքարտն է ցանկացած պարագայում։
Տարբեր ժամանակներում իհարկե մեր սիրելի քաղաքն ասես լիովին այլ փոփոխությունների է նաև շարունակում ենթարկվել և ունենալով այլ կառավարման համակարգերի ժամանակահատվածում բոլորովին այլ ղեկավարներ՝ շարունակ նոր ճարտարապետական նորամուծություններով է այն փոփոխվել ու կրկին փոփոխվում։