Հղի եմ, մոտ ժամանակներս 2-րդ երեխաս կծնվի, բայց ամուսինս ինձ թողել գնացել ա ուրիշի մոտ․ Որ իմացա, թե ում համար է ինձ լքել, քիչ էր մնում խելագարվեի․․․Դեռ երկու ամիս առաջ ես երջանիկ էի, որ շուտով երկրորդ երեխան եմ ունենալու ու կարծում էի, որ երջանիկ եմ:
Ինձ թվում էր, որ ամեն իչ լավ է մեր կյանքում, ամուսինս ինձ սիրում է, ես էլ նրան: Ճիշտ է՝ ամուսինս իրեն շատ տարօրինակ էր պա հում վերջին շրջանում, բայց ես կարծում էի, որ աշխտանքի հետ է կապված:Սակայն ցխալվում էի: Մի օր նա տուն եկավ ու հայտա րարեց, որ ուզում է բաժանվել ու հեռանալ, քանի որ գտել է իր իսկական սիրուն:
Ու նրան չէր հետաքրքրում, որ ես հղի եմ, որ շուտով իր երկրորդ երեխան է ծնվելու: Նա հավաքեց իրերն ու գնաց: Մնացի մենակ ու մոլորված:Իսկ երբ իմացա, թե ում հետ է ինձ փոխել, ում համար է ինձ թողել ու գնացել խելագարվում էի: Նա ինձթողել է, իրենից 12 տարի մեծ կնոջ համար, ով անքան անշուք ու տգեղ է, որ կարծես նրա մայրը լինի, այդքան մեծ է երրևում նրանից:
Ես մնացել եմ մեն մենակ իմ խնդիրների հետ: Մի քանի օրից տղա կծնվի ու ես չգիտեմ այս ամենի տակից ոնց եմ դուրս գալու: Լավ է գոնե ծնողներս ինձ օգնում են, թե չէ կգժվեի: