Ես հարուստ ընտանիքից եմ, ընկերս չէ. մերոնք որ իմացան արգելեցին շփվենք, ես էլ որոշեցի․․․Բոլորը ասում են փոշմանելու ես, բայց ես վստահ եմ, որ ճիշտ եմ։Ինչքան ժամանակա մի տղայի հետ եմ շփվում, ոնց որ իմ երազանքներից լինի, հլը ավելի լավը:
Ջենտլմեն ասվածը հենց իրա մասինա, էնքան հոգատար, ուշադիր, հավասարակշռվածա, բայց մերոնք դեմ են մեր շփմանը: Իրակա նում ես հարուստ ընտանիքից եմ, իմ ընկերն էլ չէ, չեմ ասի աղքատ են, բայց դե ինչպես մերոնք են ասում, մեր մակարդակի չեն:
Ի հարկե ես տենց չեմ մտածում, էնքան եմ մերոնց հետ կռվել էդ պահով, հիմա էլ ես ու ընկերս ուզում ենք նշանվենք, մերոնք իհարկե դեմ են, ասում են էդ տղեն ինձ համար չի, չգիտեմ ինչ, ու ավելի վատը էնա, որ իրանք արդեն որոշել են ինձ ում հետ են ամուսնացնե լու, մեր ընտանիքը հարուստա, ուրեմն ես պիտի պապայի հարուստ ընկերոջ տղայի հետ պսակվեմ, բայց ես չեմ կարա:
Մի խոսքով տեսա, որ մերոնք փոխվողը չեն, ընկերոջս ասեցի, եկավ ինձ վերցրեց, գնացինք իրանց տուն: Դաժե ընկերուհիներս են ասում սխալ ես, հետո փոշմանելու ես, դու հարուստ կյանքին ես սովոր, չեմ հասկանում առաջ ոնց էի ապրում, շրջապատիս բոլոր մարդկանց համար ամենակարևորը փողնա: Ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց ինձ համար կարևորը սերնա, մենք միասին ամեն ինչին էլ կհասնենք: