Մի ծեր մարդ կար, եղեկեցու բակում ամեն օր աղավնիներին էր կերակրում․ Երբ իմացա, թե ինչ միջոցներով է նա կերակրում աղավ նիներին, առանց մտածելու գնացի այդ քայլին․․․Էս պապիկին ես վաղուց գիտեի: Ամեն անգամ, երբ գնում էի եկեղեցու բակում զբոս նելու, նրան հանդիպում էի աղավնիներին կերակրելիս:
Ինչ հիշում եմ պապիկին, նա միշտ աղավնիներին կերակրում էր ու հոգ տանում, որ ոչ ոք նրանց չնեղացնի, երեխաների վրա էլ բար կանում էր ,երբ տեսում էր, որ նրանք փորձում են քարերով խփել այդ բարի թռչուններին:
Մի օր ընկերուհուս էի սպասում եկեղեցու բակում,իսկ հարևանությամբ աղավնիների պապիկ էր կանգնած,ով մի ձեռքով կեր էր տա լիս աղավնիներին ու զուգահեռ խոսում ինչ-որ ծերունու հետ:Ականջիս ծայրով անցավ, թե ոնց էր ասում, որ չի հասցնում, մոտի գու մարն էնքան քիչ է, որ արդեն չգիտի, թե ինքը ոնց է սնվելու ու ոնց է հասցնելու աղավնիների համար կեր վերցնել:
Խեղճը, փաստորեն, շատ վատ կյանքով է ապրում, միայնակ է ու միակ եկամուտն աղքատ թոշակն է, որը ո՛չ տան վարձերին է հերի քում, ո՛չ սնունդին, ո՛չ էլ դեղերին:Փաստորեն, խեղճ պապիկը շատ անգամներ իր ուտելու հացից էր բաժին հանում, որ թռչուններին կերակրեր: Այ, էդքան մեծ սիրտ ունի:
Էս լսածս պատմությունը շոկ էր ինձ համար:Ընկերուհիս եկավ, ես նրան պատմեցի լսածիս մասին ու մենք որոշեցինք մի լավ առև տուր անել ու բերել, տալ պապիկին:
Երբ ադեն առևտրի տոպրակներն էինք փոխանցում պապիկին ու խնդրում, ոչ մեզ չմերժի ու վերցի, խեղճը լացում էր հուզմունքից:
Այ, էդ օրվանից մենք մտերմացանք Գառնիկ պապիկի հետ: