Ինչպե՞ս են Արտաշ Ասատրյանն ու կինը ժամանակն անցկացնում Փարիզում. Բացառիկ կադրեր

Գևորգյան Աննան ու ամուսինը՝ Ասատրյան Արտաշը, իրենց սիրելի առաջնեկ դստերն ամուսնացնելուց հետո իրենց ամառային հանգիստն են վայելում Փարիզում։ Նրանք այնտեղ են արդեն մի քանի օր, իսկ Գրիշոն Հայաստանում է մնացել։

Արտաշը տեսանյութով տեղեկացրել է, որ Փարիզում գտնվելու պատճառներից գլխավորն իր մտերիմներից եմկի՝ Սուրենի երեխաների մկրտությունն է։ Այդ առիթով Փարիզ մեկնած Արտաշն ու կինը ուրախացրել են տեղում ապրող իրենց հարազատներին։

Ամուսիններն հյուրընկալվել են Դավթյանների ընտանիքում՝ արժանանալով ջերմ հյուրասիրության։ Դավթյան ընտանիքի անդամները Ասատրյանների հետ հետաքրքիր ժամանց են կազմակերպել Փարիզում, որի մասին պատմում են Աննայի ու Արտաշի հարթակների հրապարակումները։

Արտաշը Փարիզից որոշ կադրեր է ցուցադրել՝ զույց տալով, թե ինչպիսին է Փարիզի այն հատվածի անցուդարձը, որտեղ իրենք են գտնվում։ Արտաշի ցուցադրած որոշ կադրեր կարող եք դիտել կցված նյութի մեջ։