Սիրելի էակը գիտի, թե որ դիրքով եք դուք ավելի հարմար քնում։ Սովորաբար ամուսիններից յուրաքանչյուրն ունի մահճակալի իր հատվածը, իր բարձը, իր սովորությունները։ Սակայն ի՞նչ է նշանակում, երբ ամուսինը քնի ժամանակ մեջքով է շրջվում դեպի ձեզ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նա այլևս չի սիրում ձեզ։ Կամ հակառակը, նա այնքան վստահ է իր զգացմունքների վրա, որ անընդհատ հիշեցումների կարիք չունի։
Այս հարցը միայն ձեզ չէ, որ հետաքրքրում է։ Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիրի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որպեսզի պարզեն, թե ինչպես են քնում ամուսինները։ Ահա թե ինչպիսի արդյունքներ են նրանք ստացել. Մեջք-մեջքի – 42%, Դեմքով մի կողմի վրա (գրկախառնված կամ առանց գրկախառնվելու) – 31%, Դեմ-դիմաց – 4%, Սակայն պարզվում է, որ ամենակարևորը նրանց միջև հեռավորությունն է
Հետազոտությունների համաձայն այն մարդիկ, որոնք քնում են պահպանելով 2.5 սմից քիչ հեռավորություն ավելի երջանիկ են հարաբերություններում, քան այն մարդիկ, որոնք 76 սմից ավելի հեռավորություն են պահպանում։ Ստացվում է, որ կարևորը շփումը պահպանելն է և ոչ թե քնելու դիրքը։ Քանի որ մտերմությունը անվտանգության և հարմարավետության զգացողություն է առաջացնում։