Starnews.am-ը գրում է․ Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը հերթսկան անգսմ դստեր մասնակցությամբ տեսանյութ է տարածել, որտեղ երգչուհին դստերն ասում է կրկնել «Մամա» բառը, սակայն Մարին`մայրիկին «հակառակ» ասում է` «Պապա»:
Նշենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։
Օրեր առաջ էլ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ փոքրիկ Մարիին երգել էր սովորեցնում:
Նշենք, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին:
Նշենք, որ StarNews-ը նախորդ տսրեվերջին հայտնել էր, երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Փոքրիկ Մարին դարձավ 1 տարեկան:
«Գտնված երազ» թեմայով արված արարողության ժամանակ Սոնայի մայրիկն ու սկեսուրը փոքրիկ Մարիի գլխին լցրել են ատամհատիկի քաղցրեղենը, իսկ փոքրիկ Մարին նախընտրել է «դառնալ» իրավաբան, երգչուհի: