Մանկությանս ընկերուհին գյուղում է ամուսնացել․ Էն օրը ինձ ու ամուսնուս հրավիրեց իրանց տուն, մտածեցի, լավ առիթ ա, որ գլուխ գովամ, թե ինչ տուն ունեմ քաղաքում, բայց․․․Պարզվեց, ես եմ նրան նախանձելու։Ես վաղուց հեռացել էի իմ հայրենի գյուղից, չեմ սիրում գյուղը: Ինձ միշտ քաղաքը ձգելա:
Հիմա հարուստ մարդ ունեմ, լավ տան մեջ ենք ապրում, ես իմ մեքենան ունեմ, սաղ օրը խանութներում եմ, գեղեցկության սրահնե րում: Մի օր պատահական հանդիպեցի մանկությանս ընկերուհուն: Հրավիրեցի իմ տուն, որ տեսնի ոնց եմ ապրում ու նախանձի: Եկավ, ասեց, շատ լավ տուն ունես, բայց ասեց, որ շտապում ա, որ հասնի տուն ամուսնուն կերակրի:
Մեզ հրավիրեց գյուղ:Մարդուս համոզեցի գնացինք: Ես մտա նրա հասարակ տունը, առանձին ճոխություն չկար տան մեջ, սովորա կան գյուղի տուն էր, նայեցի, թե ինչպես է նա ուրախանում իր տան ամեն մանրուքով:
Ամուսնու հետ շատ ջերմ էինք, և հասկացա, որ երջանկության համար պետք չէ հարուստ լինել, իրական հարստությունը գեղեցիկ ու լավ ընտանիք ունենալու մեջ է: Փաստորեն ես հպարտանում էի սխալ բաներով… այս ճամփորդությունը շատ բան փոխեց իմ մեջ։ Մտքովս չէր անցնի, որ ես կնախանձեմ նրան: