Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, խորհրդային և ռուս հումորիստ, հայազգի Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է նախաբազկի տեղաշարժված կոտրվածքով։

Ըստ հրապարակման՝ Պետրոսյանը կիրակի օրը մայրաքաղաքի կենտրոնում՝ Լեսնայա փողոցում, զբոսանքի ժամանակ ընկել է։

Mash տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ արտիստի համար շտապօգնություն են կանչել, և նա այժմ հիվանդանոցում է։ Կատակերգուի մոտ ախտորոշվել է նախաբազկի տեղաշարժված կոտրվածք։