Իմ աղջիկը ավարտած ա, իսկ քո տղեն՝ չէ, իմ աղջկան արժանի չի,-ասաց հարևանս, երբ գնացինք աղջկան ուզելու, բայց․․․Իմ տղեն
ամուսնացավ, ընտանիք ունի, իսկ իրա աղջիկը մնացել ա տունը։Մենք նույն շենքում ենք ապրում 25 տարուց ավել: Հին հարևաննե
րով իրար լավ ենք ճանաչում, մի տան նման ենք եղել: Իրար հետ լավ ու վատ շատ օրեր ենք անցկացրել:
Մեկս մյուսի ընտանիքի անցուդարձից տեղյակ ենք: Մեր երեխեքն էլ համարյա հասակակիցներ են: Իմ հարևան Ամալի աղջիկը շատ
էր դուրս գալիս, շատ սիրունատես ու շատ խելոք աղջիկա: Տղուցս 3 տաով փոքր ա: Եր հասունացավ ավելի սիրուն դարձավ, իսկը
հուրի-փերի:Զգացի, որ տղես էլ անտարբեր չի:
Խոսեցի հետը, իմացա, որ տղսե էլ ա հավանում: Մի օր էլ գնացի իրանց տուն՝ աղջկան ուզելու: Չէի պատկերացնում, որ նման կերպ
կարձագանքեն: Մեր ու աղջիկ սկսեցին ձևեր թափել, մերն ասեց. քո տղեն ինչ տղայա որ, ոչ կարգին աշխատանք ունի, ոչ էլ դիպլոմ
ունի: Քո տղեն իմ աղջկան արժանի չի, շատ իզուր էլ, որ նման հույսեր են ունեցել:
Ես սկսեցի համոզել, ասեցի, որ տղես հավանում ա, գոնե մի քիչ շփվեն, միգուցե աղջկա սիրտը տաքանա տղուս վրա: Աղջիկը արհա
մարհանքով նայեց իմ կողմն ու ասեց. Դու էլ գիտես տղա ունե՞ս,որ վաբշե ուզող չունենամ, քո տղու վրա չեմ նայի:Շատ վիրավորված
դուրս եկա իրանց տնից: Գնացի տուն ոււ տղուս ասեցի.
-Մոռացի էդ անպատկառին, նա քեզ արժանի չի: Տղես շատ ծանր տարավ: Տարիներ են անցել: Հիմա իմ տղեն ընտանիք ունի, հիա-
նալի կին ու որդի ունի, երկրորդին են սպասում: Իսկ Ամալի աղջիկը տունն ա մնացել: Երևի իրա պատկերացրած լավ տղուն ա սպա
սում: