Հովհաննես Շիրազի համար միշտ անմոռաց մնացին իր մանկության հուշերը կապված հոր և մոր հետ։ Նրանք Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ունեին և անց էին կացնում աշխատավոր գյուղացու իրենց կյանքը։
Սակայն Հովհաննեսը(Օնիկը) դեռ մանուկ էր, երբ թուրքական արշավանքի ժամանակ ս պանվում է հայրը։ Այդ ժամանակվանից սկսվում է ապագա բանաստեղծի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից գյուղ, մինչև որ հայտնվում է Ալեքսանդրապոլի որբանոցում։
Նման դառը մանկություն է տեսել նաև Վիլյամ Սարոյանը։ Նա չորս տարեկանից զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել նույնիսկ որբանոցում։ Իսկ տուն վերադառնալուց հետո, ստիպված է եղել տարբեր աշխատանքներ կատարել, որպեսզի գոնե մի փոքրիկ գումար վաստակի և օգնի իր կարիքավոր ընտանիքին։
Հավանաբար դառը մանկությունը, հայրենիքի հանդեպ անսահման սերն ու բանաստեղծական տաղանդը միացրեց այս երկու հայ մեծերին, ովքեր միշտ խորին հիացմունքով էին խոսում մեկ մեկու մասին։
Խոսելով Շիրազի մասին Վիլյամ Սարոյանը նշել է․
Շիրազը մեծ տաղանդ մըն է: Անիկա մի մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյությունը:
Ան տաղանդ է, և մենք պետք է հպարտ ըզգանք և մեծ պատիվ համարիք անոր հետ ծանոթ ըլլալը: Շիրազը շատ իրավացի է, որ Արարատ կերգե, որովհետև ամեն հայ Արարատ է և Արարատ ըսել` հայ ըսել է: Եվ Շիրազ մեծ գործ կընե իր այդ ձգտումով ամբողջ աշխարհի հայերուն համար: Անիկա մեծ աստղ մըն է: