3 տարի առաջ հետս ընենց բան տեղի ունեցավ, որ․․․Հիմա վախենում եմ երեկոյան ժամերին տանից դուրս գամ, կամ մութ տեղերով
քայլեմ։Ես արդեն 25 տարեկան եմ, առաջվա կայտառ ու աշխույժ աղջկանից բան չի մնացել: Արդեն մի քանի տարի է՝ ինձ ով տես-
նում է, չի ճանաչում ու զարմանում է, թե ինչքան եմ փոխվել:
Ամեն ինչ տեղի ունեցավ 3 տարի առաջ, երբ ես երեկոյան վերադառնում էի աշխատանքից: Ես միայնակ ականջակալներով քայլում
էի համարյա դատարկ փողոցով, ու երբ թեքվեցի խաչմերուկը, դիմացս հայտնվեց մի շատ տարօրինակ ու վախենալու մարդ: Նա բա
րձրահասակ էր, ծռմռված դեմքով ու ոչ նորմալ հագուստով:
Հեռվից ուշադիր ինձ էր նայում, կարծես արդեն գիտեր, որ պետք է թեքվեմ ու գնամ այդ կողմ։Ես այնպես վախեցա, որ այդ պահին
չհասկացա ինչ անել ու ոնց փրկվել այդ իրավիճակից: Անկախ ինձանից բարձրաձայն գոռացի ու սկսեցի շնչակտուր վազել: Նույնիսկ
չհասկացա, թե ուր եմ գնում, բայց փոխեցի ուղղությունս ու վազում էի ինձ անծանոթ փողոցով:
Աղոթում էի, որ գոնե մեկը ինձ տեսնի ու փրկի այդ մարդուց, որովհետև նա մանյակի հայացքով նայելով վազում էր իմ հետևից: Ես
բաց դարպաս տեսա ու արագ թաքնվեցի այդտեղ մինչև նա կգար ու կանցներ այդ մասով: չնայած դողում էի վախից ու մտածում, որ
գուցե տեսել է, թե որտեղ եմ թաքնվել, բայց փաստորեն ոչ, եկավ,դանդաղ քայլեց սուլելով անցավ ու հանգիստ դուրս եկավ փողոց:
Ես երկար ժամանակ վախենում էի այդտեղից դուրս գալ, բայց համ էլ մտել էի ուրիշի բակ, ու այդտեղ երկար մնալ չէի կարող: Զանգե
ցի եղբորս մի կերպ բացատրեցի, թե ուր եմ ու նա բարեբախտաբար եկավ ու գտավ ինձ, տարավ տուն:
Այս դեպքից հետո ես վախենում եմ ցանկացած մարդու հանդիպելիս, ինձ համար բոլորը տարօրինակ են դառել և վախ են ներշնչում,
ես այլևս ոչ ոքի չեմ վստահում, ու ամենացավոտը այն է, որ նույնիսկ միայնակ դուրս չեմ գալիս տնից: Աշխատանքի գնալիս նունիսկ
ինձ եղբայրս է ուղեկցում, և երեկոյան սպասում է մինչև դուրս գամ ու միասին տուն գնանք:
Այդ դեպքից հետո կյանքս ուղղակի դժոխքի է վերածվել, երազներիս այդ մարդուն եմ տեսնում, վախով քնում ու արթնանում եմ, ու
չեմ կարողանում մոռանալ այդ անիծված օրը…