Ջահելների գլխին պտի մեծ լինի, որ ընտանիք դառնա․․․Սկեսուրս ասեց, որ ապրելու է մեզ հետ, բայց․․․Ընենց բան արեցի, որ իրա
ոտքով գնաց մեր տանից։Մի օր կիսուրս եկավ իրերով, ու հայտարարեց, որ մեր հետ ապրելու.
-Ջահելների գլխին պիտի մեծ լինի, թե չէ ընտանիք չեն դառնա:
-Մեզ հետ ապրե՞ս, հարցրեցի ես։
-Վա՜յ, ինչ լավա մամ ջան: Նախ, քո տունը վարձով կտանք, կողքից փողը չի խանգարի: Երկրորդն էլ թոռանդ մասին հոգ կտանես:
Հիմա դու ազատ ժամանակ շատ կունենաս:
Չէ որ, ստեղ ես եմ տանտիրուհին, ինչը նշանակում ա, որ դու կարիք չես ունենա եփել և մաքրել: Թոռանդ հետ ամեն օր կգնաք զբո-
սանքի: (Ես գիտեմ ինչ եմ ասում, իմ տղու հետ դրսում լինելը դաժան փորձություն ա, ավելի անհանգիստ երեխա ես չեմ տեսել, կի-
սուրս լավ գիտի դրա մասին):Մինչև գործից գամ, դու էլ մի քիչ տան գործերը կանես, հետո իրիկունը թոռանդ հետ կխաղաք:
-Բա սերիալնե՞րս:
-Մամ ջան, ի՞նչ սերիալ, մենք հեռուստացույց չունենք ու չենք ունենալու:
-Ես գիտեմ, որ քեզ դիետիկ բաներ են պետք: Քո համար առանձին կեփեմ: Միայն ջրով և բանջարեղենով շիլա:
Դրանից մի քանի օր անց կիսուրս հավաքեց իրերն ու գնաց․ Դուրս գալուց դռան մոտից պտտվեց դեպի մեզ ու ասաց․
-Ջահելները պիտի առանձին ապրեն:
Ամուսինս մոր հետևից փակելով մուտքի դուռը, սրտանց ծիծաղեց ու ասեց.
-Դու դեմք ես: