1. Բազուկ օգտագործելով` դուք կօգնեք ձեր ստամոքսին և լեղածորանին: Այն երկաթի, մագնեզիումի, ցինկի և կալցիումի անգնահատելի աղբյուր է, իսկ այս նյութերն օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար նյութերից: Այն հարուստ է նաև B3, B6, C վիտամինով, ինչպես նաև բետա-կարոտինով, որոնք նպաստում են լյարդի և լեղածորանի կողմից արտադրված, օրգանիզմը մաքրելուն աջակցող տարբեր լեղաթթուների ակտիվացմանը:
2. Հաճախ խմեք մաքուր ջուր. այն ինքնամաքրման ամենակարևոր եղանակներից է: Ջուրը մաքրում է յուրաքանչյուր բջիջը և դուրս բերում բոլոր վնասակար նյութերն ու թույներն ինչպես մեզի, այնպես էլ քրտինքի միջոցով:
4. Շատ օգտագործեք պանտենին, որը B5 վիտամինի կենսաբանորեն ակտիվ տարատեսակն է: Այն օգնում է ազատվել պեստիցիդների հարուցած խոչընդոտներից, քանզի, երբ օրգանիզմը ծանրաբեռնված է պեստիցիդներով, ինքնուրույն դրանցից ազատվել չի կարող:
5. Օգտագործեք ակտիվացրած ածուխ, ցանկալի է օրական 20-30 գրամ, մաքուր ջրով: Ակտիվացրած ածուխը միմյանց է կապում պեստիցիդները և մյուս թույները, որպեսզի հետո աղիների միջոցով մաքրի օրգանիզմը դրանցից:
6. Շատ ցիտրուսային մրգեր կերեք, որովհետև դրանցում եղած պեկտինները հզորագույն մաքրող նյութեր են: Ցիտրուսայիններն օրգանիզմից հեռացնում են ծանր մետաղները` թողնելով, սակայն, բոլոր կարևոր միկրոէլեմենտները:
7. Շատ գրեյպֆրուտ կերեք: Այն պարունակում է նարինգենին, որը լյարդին օգնում է այրել ճարպը ճարպային բջիջներում թույները պահելու փոխարեն:
8. Սննդի մեջ սխտորի գործածումը կարող է օժանդակել դետոքսիկացիայի մակարդակի բարձրացմանը, քանի որ այն օգնում է ավելացնել արյան սպիտակ գնդիկների` լիմֆոցիտների քանակը, որոնք հանդիսանում են իմունային համակարգի կարևորագույն մաս:
9. Ձուն և ծնեբեկն օգնում են ազատվել օրգանիզմում կուտակված թույներից: Ձուն նաև էներգիայի աղբյուր է:
10. C վիտամինն օգնում է կրճատել ռադիացիոն ճառագայթման մակարդակը:
11. Զբաղվեք սպորտով և վարեք ակտիվ կենսակերպ, եթե ուզում եք կանխել վնասակար նյութերի ներթափանցումը ձեր օրգանիզմ: Օրական ընդամենը կես ժամ սպորտը թթվածնով հարուստ արյունը կհասցնի լյարդին և երիկամներին` դրանով իսկ նպաստելով օրգանիզմի մաքրմանը:
12. Իր չափերով մեր մաշկը գերազանցում է դետոքսիկացիա իրականացնող մյուս բոլոր օրգաններին: Այն զբաղեցնում է մոտ 6,7 քմ տարածք, իսկ մաշկի բջիջները նորացվում են ամեն օր:
Լվացվելու ընթացքում մաշկը չոր խոզանակով տրորելով հնարավորություն կտաք վերջինիս մաքրվել:
13. Օգտագործեք ծովային բանջարեղեն: Նրանցում եղած ալգինն օգնում է հեռացնել թույներն աղեստամոքսային տրակտից: Բացի դրանից՝ նրանցում պարունակվող մեծ քանակությամբ միկրոէլեմենտներն օգնում են արյան մաքրմանը:
14. Խատուտիկի տերևների և արմատների գործածումը կօժանդակի օրգանիզմի դետոքսիկացիային՝ նրանցում եղած հակաօքսիդանտների բարձր մակարդակի հաշվին, ինչպես նաև կօգնի բուժել լյարդի այտուցը:
15. Աղցանների մեջ բրոկոլի ավելացրեք. այն ունի դետոքսիկացիայի բարձր մակարդակ:
16. Կտավատի սերմերն ու ձեթը նույնպես նպաստում են օրգանիզմի մաքրմանը, քանի որ հարուստ են բջջանյութով և Օմեգա-3-ով:
17. Ձեր սննդի մեջ քրքում ավելացրեք: Այն օգնում է բուժել լյարդի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունները և, իհարկե, հիանալի կերպով օժանդակում է օրգանիզմի մաքրմանը: