Ինչու է այդքան կարևոր առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելը

Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո ջուր խմելը ճապոնացիների համար դարձել է սովորություն։ Այս միջոցը կարող է թեթևացնել մի շարք հիվանդություններ։ Հետազոտություններով հաստատված է, որ առավոտյան ջուր խմելու միջոցով կարելի է ազատվել գլխացավից, տարբեր ցավերից, սրտի խնդիրներից, ասթմայից, երիկամների խնդիրներից, գաստրիտից, մենինգիտից և այլն։

Այն նաև օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը և նիհարեցնում է։ Ահա, թե ինչ պետք է անել ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո․ խմել 3 բաժակ ջուր՝ 600մլ, և հաջորդ 45 րոպեներին ոչինչ չուտել։ Անհրաժեշտ է հիշել նաև, որ ճաշից հետո հաջորդ 2 ժամերին չպետք է ոչինչ ուտել և խմել։ Ջուր խմելը սովորություն դարձնելու համար անհրաժեշտ է սկսել 1 բաժակից, ապա այն հասցնել 3 բաժակի։ Այս միջոցը կբարելավի ընդհանուր առողջությունը և էներգիա կհաղորդի։ Ջրային բուժմամբ կարելի է ազատվել գաստրիտից 10 օրում, արյան բարձր ճնշման ու շաքարախտի դեպքում ջրային բուժումը կտևի 30 օր։