Կանաչին սառնարանում պահում եմ 2 ամիս. չի փչանում, չի փափկում՝ ԱՅՍ գաղտնիքի շնորհիվ

Այսօր ուզում եմ կիսվել մի հիանալի եղանակով, որը թույլ կտա կանաչին շատ երկար ժամանակ պահել սառնարանում այնպես, որ այն չփափկի, չփչանա, մնա թարմ: Շուրջ երկու ամիս այսպես կարող եք պահել կանաչին:

Սովորաբար այսպես պահում եմ մաղադանոսն ու սամիթը: Իսկ ահա կանաչ սոխը աճեցնում եմ պատուհանագոգին:

Այսպիսով, կանաչին պետք է լվանալ և դասավորել սրբիչի վրա:

Այժմ մաղադանոսն ու սամիթը փաթաթել սրբիչով, բայց ոչ ձիգ: Զգույշ եղեք, որ չվնասեք ճյուղերը:

Կանաչիով սրբիչը դրեք տոպրակի մեջ և ուղարկեք սառնարանի՝ բանջարեղենի համար նախատեսված հատվածը: Տոպրակը կապել պետք չէ, ամեն ինչ պիտի թույլ լինի:

Լվանալուց հետո մնացած խոնավությունը բավարար է նրա համար, որ կանաչին մնա թարմ: Ոչ փտում է, ոչ բորբոսնում, կանաչին թարմ ու անուշաբույր է մնում:

Ես լսել էի, որ կանաչին պահում են նաև բաժակով, բայց, ըստ իս, դա անհարմար է ու ավելորդ տեղ է զբաղեցնում սառնարանում:

Իսկ դուք ինչպե՞ս եք պահում կանաչին:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը