Կա երկու առանցքային պատճառ, թե ինչու են մարդիկ Wi-Fi ռոուտերը փաթաթում փայլաթղթով:
Առաջին պատճառը կապված է էլեկտրոմագնիսային ճառագայթման հետ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ճառագայթումը կարող է 10 անգամով գերազանցել ստացիոնար էլեկտրոսարքերի անվտանգության նորմերը: Ոմանց մոտ դա առաջացնում է անհանգստություն ու վտանգը նվազեցնելու ցանկություն: Շատերը ռոուտերը հանում են սենյակից կամ անջատում են գիշերվա ընթացքում, անգամ որոշում են փաթաթել փայլաթղթով:
Սակայն փայլաթուղթն այս դեպքում ոչ մի արդյունք չի տա, և նույնիսկ հակառակը, կարող է խնդիրներ առաջացնել. օրինակ, արգելափակել Wi-Fi ազդանշանը, սարքավորումը կարող է գերտաքանալ:
Եվ երկրորդ պատճառը. փայլաթղթի օգտագործումը՝ որպես էկրան, Wi-Fi ազդանշանի ուժեղացման համար
Ոմանց թվում է, թե փայլաթուղթը կարող է լավացնել կապը՝ առանց ամսական վճարումն ավելացնելու: Սակայն փայլաթղթի անզգույշ օգտագործումը կարող է վնասել Wi-Fi փոխանցիչը:
Եթե չեք ցանկանում բախվել ավելորդ խնդիրների, կարող եք օգտագործել Wi-Fi Repeater:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը