Ինչ անես դիմացինիդ, նույնը դու կստանաս, միշտ գորշում է բումերանգի էֆֆեկտը․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Ինչ անես դիմացինիդ, նույնը դու կստանաս, միշտ գորշում է բումերանգի էֆֆեկտը․․․Իմաստուն առակ,որը պետք է իմանան բոլորը։
20-րդ դարի սկզբին շոտլանդացի մի ֆերմեր տուն էր վերադառնում ու անցնում էր ճահճային տեղանքի մոտով։ Հանկարծ նա օգնու
թյան ճիչեր լսեց։

Ֆերմերը օգնության նետվեց ու տեսավ մի տղայի, որին ճահիճը դեպի ներքև էր քաշում։ Տղան փորձում էր դուրս պրծնել ճահճային
հսկա զանգվածից, բայց նրա յուրաքանչյուր շարժում նրան շուտափույթ մահվան էր դատապարտում։ Տղան հուսահատությունից ու
վախից գոռում էր։Ֆերմերն արագ կտրեց մի հաստ փայտ, զգուշորեն մոտեցավ ու փրկարար ճյուղը մոտեցրեց խեղդվողին։ Տղան
անվտանգ տեղ դուրս եկավ։ Նա դողում էր, երկար ժամանակ չէր կարողանում արցունքները զսպել, սակայն գլխավորն այն էր, որ
նա փրկված էր։

-Արի իմ տուն գնանք,- առաջարկեց նրան ֆերմերը,- դու պետք է հանգստանաս, չորանաս ու տաքանաս։

-Ոչ, ոչ,- գլուխը տարուբերեց տղան,- ինձ հայրիկս է սպասում։ Նա շատ է անհանգստանում հավանաբար։

Շնորհակալության խորը զգացումով նայելով իր փրկչի աչքերին՝ տղան վազեց…Առավոտյան ֆերմերը տեսավ, որ իր տանն է մոտե-
նում մի հարուստ ու շքեղ կառք՝ լծված զտարյուն շքեղ նժույգներին։ Կառքից դուրս եկավ շքեղ հագնված մի պարոն ու հարցրեց.

-Այդ դո՞ւք եք երեկ իմ որդու կյանքը փրկել։

-Այո, ես,- պատասխանեց ֆերմերը։

-Ինչքա՞ն եմ ես ձեզ պարտք։

-Ինձ մի վիրավորեք, պարոն։ Դուք ինձ ոչինչ պարտք չեք, քանի որ ես վարվել եմ այնպես, ինչպես պետք է վարվեր նորմալ մարդը։

-Ոչ, ես դա չեմ կարող հենց այնպես թողնել, քանի որ իմ որդին ինձ համար շատ թանկ է։ Ասեք ցանկացած գումար,- պնդեց այցելուն։

-Ես այլևս չեմ ուզում խոսել այդ թեմայով։ Ցտեսություն,- շրջվեց ֆերմերն ու պատրաստվեց գնալ։ Եվ այդ պահին դուրս թռավ ֆերմերի որդին։

-Սա ձեր որդի՞ն է,- հարցրեց հարուստ հյուրը։

-Այո,- հպարտությամբ պատասխանեց ֆերմերը՝ շոյելով տղայի գլուխը։

-Եկեք այսպես անենք։ Ես ձեր տղային ինձ հետ Լոնդոն կտանեմ ու կվճարեմ նրա կրթության համար։ Եթե նա նույնքան վեհանձն է,
որքան իր հայրը, ապա ոչ ես, ոչ դուք չենք զղջա այդ որոշման համար։

Անցավ մի քանի տարի։ Ֆերմերի որդին ավարտեց դպրոցը, ապա՝ բժշկական համալսարանը, և շուտով նրա անունը աշխարհով մեկ
հայտնի դարձավ՝ որպես մի մարդու անուն,ով բացահայտել էր պենիցիլինը։Նրան Ալեքսանդր Ֆլեմինգ էին անվանում։Պատերազմից
անմիջապես առաջ Լոնդոնի հարուստ կլինիկաներից մեկում թոքերի բորբոքման ծանր ձևով մի հիվանդ ընդունվեց, նույն այն հա-
րուստի որդին։

Համաձայն լեգենդի՝ այս անգամ էլ նրա կյանքը փրկեց Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից հայտնագործված պենիցիլինը։Ֆլեմինգին կրթու
թյան տված հարուստ պարոնի անունը Ռանդոլֆ Չերչիլ էր, իսկ նրա որդու անունը՝ Ուինսթոն Չերչիլ, ով հետագայում դարձավ Անգ-
լիայի վարչապետը։

Ուինսթոն Չերչիլը մի անգամ ասաց. «Ինչ որ անես, այն էլ կստանաս»։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը