Եթե ցանկանում եք, որ Ձեր տնային բույսերը ծաղկեն ավելի երկարատև և փարթամ, կիրառեք այս հրաշք բաղադրատոմսը.
Հարկավոր է.
1 պլաստիկե շիշ
1լ. ջուր
1 թ.գ. գերչակի յուղ
Սենյակային ջերմաստիճանի 1 լիտր ջրի մեջ 1 թ.գ. գերչակի յուղ լցրեք և շիշը լավ թափահարեք:
Ուշադրություն. բույսերը ջրել անմիջապես շիշը թափահարելուց հետո, հակառակ դեպքում գերչակի յուղը կարող է այրել բույսի արմատները:
Այն բույսերի համար, որոնք ծաղկում են տարեկան մեկ անգամ, բավական է այս միջոցի մեկանգամյա կիրառումը:
Իսկ ամբողջ տարին ծաղկող բույսերը կարելի է ջրել այսպիսի ջրով ամսական մեկ անգամ:
Արդեն առաջին անգամ կիրառելուց որոշ ժամանակ անց հիանալի արդյունքի ականատես կլինեք: