Ես Լիանան եմ, 54 տարեկան։ Կիսվում եմ իմ գաղտնքով, թե ինչպես խնձորի քացախը օգնեց ինձ ազատվել մի շարք հիվանդություններից։ Բայց մինչ այդ ամենին անդրադառնալը, նշեմ, որ այս բուժումը կիրառել եմ բժշկիս հսկողության ներքո։ Էնպես որ այս միջոցը կիրառելուց առաջ պարտադիր է խորհրդակցեք բժկի հետ, քանի որ պետք է հսկողության տակ լինի ձեր սննդակարգը և հիվանդությունների բուժման ընթացքը։
Խնձորի քացախը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Դարերով կուտակված փորձը հուշում է մեզ, որ առավել բուժիչ հատկություն ունի ամբողջական պտուղներից, այլ ոչ թե խնձրի կեղևից և միջուկից ստացված քացախը։ Կարևոր է իմանալ, որ քացախը, ի վերջո, խնձորի խմորված հյութ է։ Բնական խնձորի քացախի «ամրությունը» 4-5 տոկոս է, իսկ սինթետիկ քացախինը` 9 տոկոս, բնական քացախի գինն ավելի բարձր է` 2-3 անգամ։
Հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ քացախի գործածությունն օգնում է ավելի երկար պահպանել հագեցածության զգացումը, ինչի շնորհիվ մարդն ավելի քիչ կալորիա է օգտագործում: Միևնույն ժամանակ ավելորդ քաշի դեմ պայքարում շատ կարևոր նշանակություն ունի նաև այն փաստը, որ քացախն օգնում է վերահսկողության տակ պահել շաքարի մակարդակը: Բացի այդ, այն նպաստում է որովայնի հատվածում ճարպի մակարդակի նվազմանը, ինչը շատ կարևոր է ավելորդ քաշի ու ճարպակալման դեպքում:
Խնձորի քացախը շատ օգտակար է շաքարային դիաբետով ու նախադիաբետով հիվանդների համար, ովքեր ստիպված են մշտապես վերահսկողության տակ պահել շաքարի մակարդակը: Սա պայմանավորված է նրանով, որ այն բարելավում է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի զգայունությունն ու նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ քնելուց առաջ երկու գդալ քացախի գործածությունը կօգնի զգալիորեն բարելավել արյան մեջ շաքարի ցուցանիշները դատարկ ստամոքսին ստուգելու դեպքում Ցանկացած տեսակի մրգից (հատապտղից) ստացված քացախը հակացուցված է խմել ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, ստամոքսաբորբի սրացման, սուր և քրոնիկ հեպատիտների, նեֆրիտի, նևրոզի դեպքում։
Պետք է սահմանափակել քացախի չափաբաժինը ցիստիտի դեպքում։ Շաքարային դիաբեով հիվանդներին խորհուրդ է տրվում համեմել քացախով բանջարեղենային աղցանները և ապուրները։