Սկեսուրից բարությունից ոչ ոք չունի։ Նա ինքն իրեն միշտ երկրորդ պլան էր մղում ու ամեն բան անում էր, որ լավ լիներ թե՛ իր երեխաների, թե՛ թոռների համար։ Երկու տղա ուներ, աղջիկ չուներ, և քանի որ միայն ամուսինս էր ամուսնացած, ես նրա համար կարծես դուստր լինեի։
Ամեն հնարավոր ու անհնարին կերպով նա օգնում էր ինձ, ամեն բան անում էր, որ հանգիստ լինեմ, ինձ հետևեմ, իմ ընտանիքում համերաշխություն տիրի։
Այդպես ապրում էինք, մինչչև այն չարաբաստիկ օրը, երբ ինձ զանգահարեցին հարևաններն ու ասացին, որ սկեսուրիս հիվանդանոց են տանում։ Ինձ կորցրած մի կերպ հասա նշված հիվանդանոցը ու պարզեցի, որ նա արդեն վերջին շնչում է։
Ասացին՝ քեզ է ուզում տեսնել, ես էլ մոտեցա նրան, ու նա, լաց լինելով ինձ միայն մի քանի բառ ասաց․ «Արմինե ջան, տղայիս լավ կնայես, քեզ էլ, դու իմ աղջիկն ես, քեզ շատ եմ սիրում»։
Մա՛մ ջան, միշտ կհիշեմ քեզ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Լավ սկեսուրներ ամեն դեպքում լինում են