ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիել բուհի դեկանների հետ և հանձնարարել նրանց, որ անպայման նշեն բոլոր ուսանողների բացակայությունը։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ ընթանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ամփոփիչ հավաքը, ասաց Բագրատ Սրբազանը։
«Նա ասել է, որ բոլոր ուսունանողներին, որոնք շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել և հավելել՝ պետք է ամեն գնով դադարեցնել դասադուլը։ Ասել է՝ «պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»։ Հիմա ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արեք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Բագրատ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ վաղը՝ 10:00-ին, այցելելու է ԵՊՀ, հետո՝ Ժուռնալիստների միություն, ապա՝ մետրո։