Իրшնի նшխшգшhի uшրuшփելի մшhվшնից հետո՝ հոգևոր առшջնորդը անցավ գործի․Ի՞նչ է լինելու․․․

Իրшնի նшխшգшhի uшրuшփելի մшhվшնից հետո՝ հոգևոր առшջնորդը անցավ գործի․Ի՞նչ է լինելու․․․

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռում են գտնվել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմաթին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ․․․

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի կյանքը վտանգված է, ամենա ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո․․․

Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում:

«Մենք դեռ լի ենք հույսով, բայց ուղղաթիռի վայրէջքի վայրից ստացվող հաղորդագրությունները շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում»,-ասել է նա:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրավիրել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԱԽ) արտակարգ նիստ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը։

Խամենեին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։