Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել` Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին․․․ Էդգար Իգիթյանի հուզիչ հրապարակումը մայրիկի մասնակցությամբ

Հանրահայտ արտիստ Էդգար Իգիթյանը, մեծանալով ավանդական ընտանեկան սովորույթներով ապրող հայկական ընտանիքում, մեծ տեղ է հատկացնում ընտանեկան ավանդույթներին և ընտանիքի գաղափարին առհասարակ։

Ընտանիք կազմելով քսանութ տարեկան հասակում՝ Էդգարը ներկայումս մեծ հոգատարությամբ է շրջապատում իր ընտանիքին, փոքրիկ բալիկին։ Այս մասին կարելի է գաղափար կազմել՝ հետևելով արտիստի սոցհարթակին։

Նրա սոցհարթակային հրապարակումները ողողոված են ընտանեկան ժամանցի գեղեցիկ կադրերով, երեխաների դաստիարակությանը նվիրված փիլիսոփայական մտքերով ու մտորումներով։ Էդգարի կինը՝ Լուսինեն ևս իր հրապարակումներով առանցքային դեր է տալիս ընտանիքին ու զավակին։

Էդգարը երբեմն իր մայրիկի մասնակցությամբ կադրեր ևս հրապարակում է։ Այս անգամ նա տեղադրել է իր և մայրիկի վերջին շրջանի լուսանկարներից մեկը՝ մայրիկին նվիրելով մեծ մայրերգակ Շիրազի հանրահայտ բանաստեղծության տողերը։

Նա մեծն Շիրազի ստեղծագործական մտքի օգնությամբ իր սրտի զգացողություններն է հայտնում սիրելի մայրիկին՝ կարևորելով նրա գոյությունն ու նշանակությունն իր կյանքում։