Ահա թե ով է Մայր Հայաստան հուշարձանի բնորդուհին. Ինչպես լոլիկի հերթը նրա համար ճակատագրական դարձավ

«Մայր Հայաստան» հուշարձանի՝ սեւ տուֆի տարբեր երանգներով կառուցված պատվանդանը հայկական ճարտարապետության մեջ եզակի է իր տեսակով։ Ուշագրավ են զուսպ մշակված պատերը, շքամուտքի քանդակազարդ խոյակներով կամարները եւ կոփածո պղնձակերտ բարձրարվեստ դուռը։

Ներսից պատվանդանը եռահարկ է։ Այստեղ 1970թ. բացվել է «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերшզմում 1941-1945թթ.» թանգարանը, իսկ 1995թ.՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորшկան թանգարանը։
Բոլորին հայտնի «Մայր Հայաստան» հուշարձանը, որ կառուցվել է որպես Հայրենшկան մեծ պատերшզմում տարած հաղթանակի խորհրդանիշ, տեղադրվել է 1950թ.։

 

Քչերին է հայտնի, որ հերոսություն խորհրդանիշ «Մայր Հայաստան» արձանի հերոսուհին տիկին Ժենյա Մուրադյանն է:
«Ես 17-18 տարեկան էի՝ լոլիկի հերթում կանգնած, իսկ ինքը`քանդակագործ Արա Հարությունյանы, դիմացս լուռ ուսումնասիրում էր, նայում։ Մայրս նկատեց ու շտապ վերադարձնելով լոլիկները՝ ձեռքս բռնած խանութից դուրս տարավ։ Ինքը նկատեց եւ եկավ մայրիկիս ասաց, թե պետպատվեր ունեմ «Մայր Հայաստան» արձան քանդակելու։

Նա խնդրեց մայրիկիս, որպեսզի ես գնամ արվեստանոց:
Մայրիկս սկզբում մերժեց, բայց ինքն իր հեռախոսահամարը թողեց, իր արվեստանոցն էլ գտնվում էր մեր տան մոտ՝ Կիեւյան փողոցի վրա։ Հետո իմացա, որ եղբորս դասախոսն է, դասավանդում է Թերլեմեզյան ուսումնարանում, նա էլ ուղեկցեց ինձ քանդակագործի արվեստանոց»։

Բնորդուհին նաև նշել է, որ դեռ մանկուց տպավորվել էր մի գնչու կնոջ՝ իր մորն ուղղած խոսքերը, որն իբր մանկահասակ երեխային ձեռքի ափով գուշակել էր ու ասել, թե մի օր նա կանգնելու ու բարձունքից նայելու է բոլորին։ Ժպիտով է հիշում, առաջարկն ընդունեց զուտ սեփական էմոցիաներից ելնելով, օրիորդ էր երազանքներով լեցուն եւ դեռ շատ հեռու իր կերպարի իրական նշանակությունն ամբողջ էությամբ ընկալելուց։