Ժամանակին հայկական կինոարվեստի ու թատերական արվեստը գոյատևումն ապահովվեց, զարգացավ ու մրցունակություն ձեռք բերեց նվիրյալ ու տաղանդավոր արտիստների շնորհիվ, որոնք անհնարինն արեցին իրենց ոլորտի զարգացման հարցում՝ միաժամանակ անտեսելով նյութական շահը։
Այդ նվիրյալներից է Հրաչյա Ներսիսյանը, որի ֆենոմենալ տաղանդը մինչ օրս էլ անգերազանցելի է ու օրինակելի։ Հրաչյա Ներսիսյանի խաղը մինչ օրս էլ սիրով ու հետաքրքրությամբ է դիտվում։
Մհեր Մկրտչյանի մասնագիտական հաջողությունների ու անձնական դժբախտությունների մասին խոսվել է շատ։ Արտիստի փառահեղ ուղին կարճ ու տխուր վերջաբան է ունեցել։
Քչերն են ճանաչում Կիմա Դավթյանին, որը հայ մշակույթի անխոնջ նվիրյալներից է։ Նա ևս շատ կյանք ապրեց, սակայն իր այդ կարճատև կյանքի ընթացքում հասցրեց հանդես գալ լեգենդար արտիստների հետ, զբաղվեց մանկավարժական ու հաղորդավարական գործունեությամբ։
Մյուս արտիստը Բաբկեն Ներսիսյանն է, որը Թիֆլիսից է Հայաստան եկել։ Նրա արտիստական գործը շարունակում է նրա տղան՝ Տիգրան։