Չկմերուլի. սխտորով պատրաստվող այս հիամալի ուտեստը շատ հարմար է այս սեզոնի համար, քանի որ եղանակային անցումների շատճառով օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, իսկ այս ուտեստի սոուսը սխտորի առկայության հանգամանքով պայմանավորված շատ լավ իմունիտետ բարձրացնող միջոց է:
Եվ այսպես.
Սոուսի համար կտրտում ենք կանաչին՝ պետրուշկան (մաղադանոս) և գինձը (համեմ), ինչպես նաև՝ 4-5 պտոր սխտորը:
Չկմերուլի. վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից
Ճիշտ կլինի սխտորը ճզմելու փոխարեն պարզապես դանակով կտրտել: Կանաչու և սխտորի խառնուրդին ավելացել 500 միլիգրամ 20-22 տոկոսանոց սերուցք: Հավելել խմելի սունելի և աղ:
Չկմերուլի. վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից
Ապա մասնատում ենք հավը: Որպես հիմք կարելի է վերցնել կամ հավ, կամ ճուտ: Մաստնատել 4-5 կտորների:
Աղել և համեմել, ցողել բուսայուղով:
Չկմերուլի. վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից
Դնել լավ տաքացրած թավայի մեջ, յուրաքանչյուր կողմի 4-5 րոպե տապակել:
Չկմերուլի. վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից
Տապակված, կարմրած մսի կտորները դնել առանձին տարրայի մեջ, ավելացնել սխտորային բաղադրությամբ սոուսը, ապա արդյունքը տեղափոխել ջեռոց: Թողնել 20-30 րոպե: Համը անկրկնելի է ու հագեցած:
Չկմերուլի. վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից
Ուտեստը շատ հարմար է և՛ տաք, և՛ սառը մատուցման համար: