Երեկnյան nւշ ժամի վերադառնnւմ էի uմենից, երբ մի շfեղ մեfենա կsուկ կանգնեց կnղքս, իuկ վարnրդը պաhանջեց, որ նսsեմ մեfենան
Սովորում էի ավարտական դասարանում։ Ամեն օր ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ էինք անում, և հաճախ այնպես էր ստացվում, որ ձմռանը տուն վերադառնալուս ժամերին արդեն մութ էր լինում։
Այդ օր շատ լավ եմ հիշում․ ամբողջ դասարանով հորինում էինq մեր ավարտ ական երեկոյի երգի խոսքերը։ Նո րից ուշ դուրս եկա և քայլեցի տուն տանող իմ սովորական ճանապարհով։
Չէի վախենում, քանի որ մտածում էի, որ ինձ հետ ոչ մի բան էլ չի պատահի։ Հանկարծ տեսնում եմ, որ նստարա նի մոտ մի շուն է նստած։ Նկա տելով ինձ՝ նա վազեց մոտս։ Սկսեց կող քովս քայլել, նույնիսկ չէր հաչում։Սկզբում վախեցա, բայց հետո հասկացա, որ բարի շուն է։
-Սիրուն շունիկ, ու՞ր են քո տերերը, որտե՞ղ ես ապրում։
Որ ժամա նակն արագ անցնի, սկսեցի խոսել շան հետ, ինձ թվում էր, որ նա ինձ հաս կանում է։ Չնկատեցի, թե ինչպես անցանք ճանապարհի կեսը։Հան կարծ ինձանից մի քանի քայլ այն կողմ մի մեքենա կան գնեց․ բացվեց դուռը, մեջից բարձր երաժշ տություն լսվեց։
Մի երի տասարդ իջավ, և ես նկատեցի, որ մեքե նայի մեջ էլի տղա մարդիկ կային, բոլորը բարձր խոսում և ծիծաղում էին։ Երիտասարդը մոտեցավ ինձ, քաշեց ձեռքիցս և գոռալով ասաց, որ նստեմ մեքենան։ Նայեցի շուրջս․ ոչ ոք չկար․․․
Հայացքս ընկավ շան վրա․տեսա,որ կատաղած մոտենում է երիտասարդին․․․հետո սուր ատամներով բռնեց նրա ոտքը։ Երիտա սարդը շանը մի կերպ հրեց և վազ ելով նստեց մեքե նան ու հեռա ցավ։ Էլ չեմ հիշում, թե ինչպես հա սա տուն։ Հե տո երկար գրկել էի շանը, շոյում նրան․․․
Տարա տուն, կերա կրեցի, բայց նա կանգ նեց դռան ա ռաջ և սկսեց հաչալ։ Հասկացա,որ ուզում է դուրս գալ։ Դա մեր առաջին և վերջին հանդիպումն էր։Երբ տատիկս իմացավ տեղի ունեցածի մասին, ասաց․
—Դա քո պահապան հրեշտակն է եղել, բալիկս։
Ես հավատում եմ տատիկիս․․․