Քունը յուրաքանչյուր մարդու ֆիզիոլոգիական պահանջն է: Էլ ինչ ասել երեխայի մասին, ում համար քունը ծայրահեղ օգտակար է: Չէ՞ որ հաճախ մանկան վատ քնից տանջվում է ամբողջ ընտանիքը:
Երբ են երեխաները պառկում քնելու
Պրոբլեմն այն է, որ անընդհատ ավելի բարդ է դառնում երեխային պառկեցնել ճիշտ ժամին: Երեխաները պրակտիկորեն չեն բաժանվում սմարթֆոններից, պլանշետներից և համակարգիչներից: Այս սարքերն ազդանշան են ուղարկում ուղեղին, որ դեռ քնելու ժամանակը չէ, և երեխան շարունակում է արթուն մնալ՝ քնելու և հաջորդ օրվա համար ուժեր հավաքելու փոխարեն:
Գիտական հետազոտությունները պարզ ցույց են տալիս. երեխաները, ովքեր ուշ են քնում, դառնում են նյարդային և անհանգիստ, նրանց դժվար է կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, նրանց մոտ դժվարություններ են առաջանում ուսման գործընթացում, և առաջանում է նյարդային անկայունություն:
Դա միակ պատճառը չէ, թե ինչու է այդքան կարևոր երեխայի համար ժամանակին քնելը: Փոքր հասակում օրգանիզմն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Դա վերաբերում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական աճին:
Կյանքի առաջին տարիներին երեխան ընկալում է հսկայական քանակության ինֆորմացիա և ձեռք է բերում նոր հմտություններ մեծահասակների համար անհասանելի արագությամբ: Իսկ դա տեղի է ունենում՝ շնորհիվ աճի հորմոնի, որն արտադրվում է օրգանիզմում քնելուց 2-3 ժամ հետո և գործում է հիմնականում գիշերը:
Այդ հորմոնի արտադրման համար ամենալավ ժամանակը կեսգիշերն է: Այսպիսով, եթե երեխան պառկում է ժամը 9-ից ուշ, նրա օրգանիզմում խանգարվում է հորմոնի արտադրությունը, և պակասում է ժամանակը, որի ընթացքում հորմոնը հասցնում է կատարել իր ֆունկցիան:
Դա կարող է հանգեցնել երեխայի ֆիզիկական ակտիվության նվազեցմանը, կամ՝ հակառակը, հիպերակտիվության, քանի որ խանգարվում է հոգեբանական կայունությունը: Ուշ քնելը բացասաբար է ազդում նաև երեխայի ինտելեկտի զարգացման վրա: Դրա համար գիշերային ժամերին աճող օրգանիզմը պետք է հանգստանա, դե, իսկ երեխայի հետ միասին դա պետք է անի ամբողջ ընտանիքը:
«Մանկական ոսկե քնի» 10 կանոնները
1. Դրեք առաջնայնությունները
Երեխան չպետք է քնի մոր կամ հոր անքնության գնով: «Մանկական ոսկե քունն» առողջ և քաղցր քունն է ամբողջ ընտանիքի համար:
2. Որոշեք քնի ռեժիմը
Քնի ռեժիմն ընտանիքում ձևավորվում է՝ կախված այն բանից, թե երբ է հարմար քնել ոչ միայն երեխային, այլ նաև ամբողջ ընտանիքին: Չէ՞ որ ամենից շատ երեխային պետք են լավ քնած և հանգստացած ծնողներ: Որոշեք, թե երբ է Ձեր ընտանիքում քնի ժամը, և ճշգրտորեն հետևեք այդ որոշմանը:
3. Որոշեք՝ որտեղ քնել և ում հետ
Իհարկե, հարցը՝ «երեխան քնի ծնողների հե՞տ, թե՞ առանձին», շատ անհատական է: Բայց ճիշտ է, երբ երեխան քնում է իր մահճակալի մեջ և առանձին սենյակում:
4. Մի վախեցեք արթնացնել քնկոտին
Եթե Ձեր երեխան երկար է քնում օրվա մեջ, իսկ հետո չի կարողանում քնել գիշերը, մի թողեք, որ նա քնի օրվա մեջ և արթնացրեք քնկոտին:
5. Օպտիմալացրեք կերակուրը
Եթե ուտելուց հետո երեխայի քունը տանում է, ապա արեք այնպես, որ երեկոյան վերջին կերակրումը լինի ամենակուշտը:
6. Հագեցած օր
Թող որ Ձեր երեխայի յուրաքանչյուր օրը հագեցած լինի: Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ էմոցիոնալ:
7. Մտածեք ննջարանում օդի մասին
Օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 18-21, իսկ խոնավությունը՝ 50-70 տոկոս:
8. Օգտագործեք լողանալու հնարավորությունը
Մի քիչ առողջ լոգանք՝ քնից առաջ: Էլ ի՞նչը կարող է լինել ավելի լավ:
9. Անկողնու պատրաստում
Ուղիղ և չոր ներքնակ, բնական սպիտակեղեն, իսկ եթե երեխան 3 տարեկանից փոքր է, կարելի է՝ նաև առանց բարձի:
10. Հոգացեք որակյալ տակդիրի մասին
Ամենափոքրերի համար որակյալ տակդիրը շատ կարևոր է: Դրա վրա չի կարելի տնտեսել: