Հարսս էնքան անուշիկ աղջիկ է։ Իսկապես առաջին իսկ օրից մտել է մեր տուն ու միայն ու միայն սեր ու ջերմություն է մեզ տվել։ Էնպես որ նրա ծննդյան օրը պետք է առանձնահատուկ կերպով նշվեր մեր տանը, այդպես էինք որոշե ես ու կինս։Բայց դե թոշակառու մարդիկ ենք, միլիոնատերեր չենք, որ ինչ ուզենք, նվիրենք, ինչ սիրտներս ուզի, առնենք։ Թարսի պես էլ ծնունդն ամսվա վերջին է, երբ նախորդ ամսվա թոշակն արդեն սպառվել է, իսկ եկող ամսվանը դեռ չենք ստացել։
Չգիտեինք՝ ինչ անենք, բայց դե հարսս էլ լավ գիտի մեր վիճակը, պահանջներ չունի մեզանից։
Ես ու կինս որոշեցինք սենց մի բան անել։ Գնացինք, ապառիկով վերջին մոդելի հեռախոս առանք։ Հաշվեցինք, որ մի տարում կփակենք պարտքը ու ռիսկ արեցինք, վերցրինք տղայիս անունով։
Տեսավ նվերը՝ էնքան լացեց, էնքան ուրախացավ, աշխարևհով մեկ եղանք։ Ի՞նչ անենք, էդ էրեխուն մեր աղջկա պես ենք սիրում, ամենալավ ձևով ուզում ենք ուրախացնենք