Մետրոյի կայարանների մերձակա անցումներում հաճախ կարելի է երեխան գրկին մուրացկան տեսնել: Կանայք սովորաբար նստում են կեղտոտ և սառը հատակին՝ դիմացը դնելով պլաստիկե աման նվիրատվությունների համար:
Երբեք այդ մասին չէի մտածել, թե ինչու են մուրացկանների երեխաներն անընդհատ քնած.
Գրկի երեխան լրացուցիչ հանգամանք է դառնում անցորդների մեջ խղճահարություն առաջացնելու համար: Երեխան սովորաբար կյանքի ոչ մի նշան ցույց չի տալիս: Օրեր շարունակ փոքրիկը կարծես քնած է, անցորդները փող են լցնում ամանի մեջ:
Երբեք այդ մասին չէի մտածել, թե ինչու են մուրացկանների երեխաներն անընդհատ քնած.
Մուրացկաններն իրենց եկամտի մեծ մասը տալիս են գլխավորին, իսկ մնացած փողով իրենց համար օղի և շաուրմա են գնում:
Փող տվողներից ոչ ոք չի մտածում, որ մուրացկանի համար մետրոյի մոտ տեղ զբաղեցնելը փող արժե, իսկ ամբողջ ստացած գումարը գնում է նույն տեղը: Ոչ ոք չի մտածում՝ ինչո՞ւ է երեխան կնոջ գրկում մշտապես քնած:
Հնարավոր չէ, որ երեխան 1-3 տարի ամբողջ օրը քնի: Հոդվածի հեղինակը որոշեց մուրացկան մորից իմանալ՝ ինչ է կատարվում նրա երեխայի հետ:
Մոտենալով նրան՝ հարցրեց. «Ինչո՞ւ է երեխան անընդհատ քնած»: Մուրացկանը ձևացրեց, թե նրան չի լսում: Հարցը նորից լսելուց հետո նա մռթմռթաց. «Գնա…»:
Հանկարծ ինչ-որ մեկը ձեռքը դրեց ուսիս, նշում է նյութի հեղինակը. «Նա սովորական աշխատող էր: Նա ինձ ասաց՝ ինչ ես կպել, չե՞ս տեսնում՝ նրա համար առանց այդ էլ ծանր է»: Մուրացկանին մի քանի մետաղադրամ տալով՝ նա հեռացավ: Երեխան շարունակ քնած էր…
Երբեք այդ մասին չէի մտածել, թե ինչու են մուրացկանների երեխաներն անընդհատ քնած.
Ծանոթ գնչուն պատմեց՝ ինչպես է կառուցված այդ բիզնեսը:
Ոմանք մասնագիտանում են պատերազմի հաշմանդամների գործում, ոմանք՝ երեխաներով կանանց, որոշները՝ սովորական մուրացկանների:
Բոլոր շրջանները բաշխված են խմբավորումների միջև: Այդպիսի «մայրերի» համար երեխաներին վարձով են վերցնում հարբեցողներից և շատ օղի կամ քնաբեր են տալիս: Այդ պատճառով նրանք ամբողջ օրը քնած են, իրենց լացով չեն խանգարում մուրացկանին։
Երբեք այդ մասին չէի մտածել, թե ինչու են մուրացկանների երեխաներն անընդհատ քնած.
Բնականաբար, երեխայի օրգանիզմը չի կարող դիմանալ այդ ծանրաբեռնվածությանը: Հաճախ այդպիսի երեխաները պարզապես մահանում են: Բայց ոչ ոք մատը չի շարժում հանցագործներին պատժելու համար:
Ես վերադարձա այն մուրացկանի մոտ, նրա գրկում ուրիշ երեխա տեսա: Ինչ էր արել նախորդ երեխայի հետ: Ոստիկանություն կանչելով՝ սերժանտին ներկայացրի իրավիճակը, նա ինձ խոստացավ շտապ ամեն ինչ պարզաբանել: Հաջորդ օրը մուրացկանն անցումի մոտ չէր: