Գլխացավերը չեն թողնում հանգիստ ապրե՞լ. սա հենց ձեզ համար է. միջոցներ, որ կօգնեն ազատվել անգամ միգրենից ու սաստիկ գլխացավից։ Գլխացավը և միգրենը կարող են ի հայտ գալ ամեն պահի և դրանցով տա-ռապողները վստահ կարող են ասել, որ այդ խնդիրները խանգարում են ապրել նորմալ կյանքով: Դեղորայքներ շատ կան, բայց եթե հնարավոր է բնական միջոցների օգնությամբ ազատվել այդ խնդրից,ա ապ ինչու չանել:
Անանուխով թեյ. Միգրենի ժամանակ շատ հաճախ ի հայտ է գալիս մարսողության խանգարում: Այս հարցում շատ արդյունավետ կարող է լինել անանուխով թեյը: Այն բարերար ազդեցություն է գործում ստամոքսի վրա: Միգրենի դեպքում կարելի է ճակատին անանուխի յուղ քսել, որը նույնպես կմեղմի սաստիկ գլխացավը: Կիտ-րոնով գոլ ջուր.
Միգրենի նոպաների ժամանակ մարդու օրգանիզմում տեղի են ունենում որոշ փոփոխություն-ներ, դանդաղում է մարսողական համակարգի աշխատանքը: Կիտրոնով գոլ ջուրը կօգնի մաքրել օրգանիզմը, կմեղմի ցավն ու կխթանի մարսողական համակարգի աշխատանքը:
Կոճապղպեղով թեյ. Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոճապղպեղը դրական ազդեցութ-յուն է ունենում միգրենի ու սաստիկ գլխացավերի դեպքում: Այս թեյը պատրաստելու համար հարկավոր է կոճա-պղպեղը մանրացնել և թրմել տաք ջրում: Առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է թեյին նաև կիտրոնի հյութ ու մեղր ավելացնել: